top of page

Թվերով նկարչության ԲԱՐԴՈՒԹՅԱՆ գաղտնիքները:

Ի"նչ է իրենից ներկայացնում թվերով նկարչության կտավ-հավաքածուների բարդությունը։

Եթե ունեցել եք տարբեր արտադրողների թվերով նկարչության հավաքածուների գունազարդման փորձ, ապա հաստատ նկատել եք տուփի վրա <*>-ի շարք, որից էլ փորձում էիք կողմնորոշվել, որքանով բարդ կտավ է ձեր ձեռքին։ Եթե մեկ <*> ՝ շատ պարզ կտավ է, իսկ <*****>-ը՝ ամենաբարդն է։


Բայց արդյո՞ք սա է հիմնական ուղեցույցն է թվերով նկարչության կտավ-հավաքածուների բարդության մեջ կողմնորոշվելու համար։

Կտավ-հավաքածու Գարնանային Փարիզ․ Բարդությունը՝ ***


Ինչպե՞ս հասկանալ կտավի իրական բարդությունը

Արտադրողներից մեկը բարդ կարող է համարել այն կտավ-հավաքածուները, որոնք չափերով մեծ են, իսկ մյուսը՝ հավաքածուի մեջ գտնվող ներկերի քանակով՝ որքան շատ, ադքան բարդ։


Սակայն, հաշվի առեք, որ կան արտադրողներ, որոնք պարզապես նշումներ են անում՝ առանց որևէ տրամաբանության։


Ուրեմն ինչպե՞ս հասկանալ կտավի բադրությունը և ճիշտ որոշում կայացնել հատկապես սկսնակներին։



Ամենապարզ տարբերակը՝ դա կտավի վրա ներկվող մասերի չափով ուղղորդումն է՝ խոշոր, միջին, թե՞ փոքր։ Ուստի, եթե այս մոտեցմամբ ուզում եք ճիշտ որոշում կայացնել բարդությունն ընտրելիս, խնդրեք վաճառողին ցույց տալ կտավի վրայի թվերով նկարը՝ վիզուալ գնահատելու մասերը։ Եթե կտավի ամբողջը մակերեսը ծածկված է փոքր հատվածներով, ուրեմն կտավ-հավաքածուն բարդ է, եթե 30-40 %-ը ծածկված է միջին չափի հատվածներով` միջին բարդության, դե եթե մեծ են մասերը՝ ապա պարզ և հեշտ հավաքածու է։

Իսկ իրականում ի՞նչն է կարևոր

Եկեք չմոռանանք, որ թվերով նկարչության հավաքածուները հատուկ ստեղծած են ոչ պրոֆեսիոնալների համար՝ հնարավորություն տալով նրանց նկարել և երաշխավորված ստանալ արդյունք, անգամ եթե երբևէ վրձին ձեռքում չեն բռնել։ Հարցը միայն, որքան ժամանակում դա կանեն։

Դե ուրեմն կտավի բարդությունն էլ , ստացվում է, կախված է ծախսվող ժամանակից։

Մեծ հատվածներով կտավները շատ արագ են ներկվում, միևնոււյն ժամանակ դուք երկար ժամանակ կծախսեք ներկելով մանր հատվածները կամ օգտագործելով շատ ներկերի գույներ։ Միայն չմոռանանք, որ վերջին տարբերկում ստացվող նկարը առավել իրատեսական է ստացվումJ


Կտավ-հավաքածու՝ Պոլիպտիխ․ Ջրվեժ


ԿԱՐԵՎՈՐ Է․ մենք խոսում ենք այն հավաքածուների մասին, որտեղ գույներ խառնելու կարիք չկա։


Ամեն դեպքում, եթե հավանել եք և ձեռք եք բերել բարեխիղճ արտադրողի կտավ-հավաքածու, այսինքն ունեք որակյալ արտադրանք, ԲՈԼՈՐՈՎԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, թե քանի <աստղիկ> է նրա վրա նշված․


ՆԿԱՐԵ՛Ք ԵՎ ՎՍՏԱՀ ԵՂԵՔ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍՏԱՑՎԻ։




79 просмотров

Недавние посты

Смотреть все
bottom of page