top of page
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն քաղաքականությունը սահմանում է Bonasens.am առցանց խանութ-կայքի (այսուհետ՝ Խանութ) պարտավորությունները` անձնական տվյալների գաղտնիության ապահովման համար, որոնք Դուք տրամադրում եք կայքին` Խանութում ապրանքների ձեռքբերման հայտ ներկայացնելիս:
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.
 - էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը;
 - Բանկային ռեկվիզիտները (բանկային փոխանցման դեպքում);
 - Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն;
- Առաքման հասցեն(ները), պատշաճ առաքման նպատակով տրամադրված լրացուցիչ տեղեկատվությունը; 

 - Ձեր նամակագրությունը մեզ հետ:


Անձնական տեղեկությունների հավաքագրումը իրականացվում է միայն` հարմարավետ, ապահով  և արդյունավետ անհատական ծառայություններ Ձեզ մատուցելու նպատակով:
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի, եթե դրանք նպատակ չունեն ապահովել Խանութի անմիջական գործունեությունը կամ անհրաժեշտ են ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի և կարգի շրջանակում:

bottom of page