Բարի գալուստ բազմերանգ գույների և հետաքրքրաշարժ արվեստի աշխարհ: «Թվերով գեղանկարչություն կտավի վրա» հավաքածուների օգնությամբ դուք կարող եք դառնալ իրական նկարիչ և հիասքանչ գեղանկարներ կերտող: Հուսով ենք, որ դուք իրական հաճույք կստանաք արվեստով զբաղվելու գործընթացից, և Ձեր ձեռքերով ստեղծված նկարները կզարդարենՁեր տան հարդարանքը կամ կծառայեն որպես յուրատիպ նվեր Ձեր մտերիմների համար: Կտավի վրա համարների օգնությամբ ներկելու տեխնիկան Ձեզ հնարավորություն է տալիս հեշտությամբ նկարել անգամ ամենաբարդ սյուժեները` միաժամանակ զարգացնելով Ձեր արվեստագիտական ճաշակը, ճշգրտությունը և ուշադրությունը:
Պարունակությունը
1) Բնական բամբակից կտավ` ամրացված փայտյա շրջանակի վրա /կտավը նախապես ենթաներկված է:
2)Տարբեր չափերի 2 նեյլոնե վրձիններ:
3) Ակրիլային ներկեր (10 գույն) /գունաթափման նկատմամբ կայուն:
4) Պատին ամրացնելու ամրակներ:
Տվյալ ապրանքատեսակը նախատեսված չէ մինչև 3 տարեկան երեխաների համար:
Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
top of page
Артикул: 00139
8 000,00AMDЦена
bottom of page